Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ամեն տարիք իր ճշմարտությունն ունի

Ամեն տարիք իր ճշմարտությունն ունի
03.02.2025 | 09:33

Քառասուն տարեկանում սկսում ես հասկանալ էն բաները, որ քառասուն տարեկանները քեզ ասում էին, երբ դու քսան տարեկան էիր։ Վաթսունում սկսում ես հասկանալ էն բաները, որ վաթսուն տարեկանները քեզ ասում էին, երբ դու քառասուն տարեկան էիր։ Ու եթե բախտդ բերի, մի բան էլ ես հասկանում։ Հասկանում ես, որ քսան տարեկանում դու ճիշտ էիր, ու քառասունում էլ էիր ճիշտ, որովհետև ամեն տարիք իր ճշմարտությունն ունի, ու մինչև չհասնես ասողի տարիքին, չես հասկանա, թե ինչ ա ասում։

Ու պետք էլ չի հասկանալ։ Քսան տարեկանի իմաստությունը վաթսուն տարեկանի իմաստությունից պակաս իմաստուն չի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7872

Մեկնաբանություններ